Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Քաղաքագիտական սեմիներ՝ բուհերի ուսանողների համար

Քաղաքագիտական սեմիներ՝ բուհերի ուսանողների համար
23.10.2017 | 15:35

Հոկտեմբերի 20-22-ը ՀՀ բուհերի շուրջ 65 ուսանողներ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցում էին ինտերակտիվ քաղաքագիտական սեմինարի։ Այն համատեղ կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ուսանողի ձայն»երիտասարդական հասարակական կազմակերպությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

Ծրագրի մասնակիցներն ընտրվել են հարցազրույցով, նախապես լրացված համացանցային հայտագրերի հիման վրա:

Սեմինարի մասնակցները դասախոսություններ լսեցին, քննարկումներ ունեցան ՀՀ երիտասարդական քաղաքականության, պետական կառավարման համակարգերի, ՀՀ սահմանադրականության քրոնիկոնի, քաղաքական առաջնորդության, միջազգային քաղաքական և ռազմաքաղաքական միավորումների և ինստիտուտների մասին, հաղորդակից եղան դրանց վերաբերյալ միջազգային փորձին, ինչպես նաև ունեցան գործնական պարապմունքներ մեդիա հաղորդակցության վերաբերյալ:

«Ուսանողի ձայն» երիտասարդական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը նշեց, որ իրենց նպատակն էր քաղաքական գիտելիքներ հաղորդել երիտասարդներին, որպեսզի վերջիններս քաղաքականապես կրթված, տեղեկացված լինեն։ Դասախոսությունները ներկայացնում էին համապատասխան ոլորտների ճանաչված փորձագետներ` Տիգրան Թորոսյան, Տիգրան Հակոբյան և այլք։

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ